
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որով կհրաժարվի միջուկային զենք ստեղծելուց. Արաղչի
Իրանի դեմ իսրայելական ագրեսիան տեղի չէր ունենա առանց ԱՄՆ-ի համաձայնության և աջակցության. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Նա պնդել է, որ Իրանն ունի բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ ամերիկյան ուժերը օգնել են Իսրայելին իրականացնել հարձակումն Իրանի վրա։
Արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը չի ցանկանում սրել պատերազմը՝ ընգծելով, որ Իրանը կդադարի հարվածել Իսրայելին, միայն եթե վերջինս դադարեցնի իր հարձակումներն Իրանի վրա:
ТАСС գործակալութան փոխանցմամբ՝ Արաղչին նաև ասել է, որ Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որով կհրաժարվի միջուկային զենք ստեղծելուց, սակայն չի ընդունի պայմաններ այնպիսի, որոնք կսահմանափակեին խաղաղ միջուկային էներգիան զարգացնելու Իրանի իրավունքը։