16 Հնս
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանության բաժանմունքներից մեկը վնասվել է Իրանի կողմից հրթիռային հարվածների հետևանքով

Թել Ավիվում ԱՄՆ դեսպանության բաժանմունքներից մեկը վնասվել է Իրանի կողմից հրթիռային հարվածների հետևանքով

Թել Ավիվում ԱՄՆ դեսպանության բաժանմունքներից մեկը ստացել է աննշան վնասներ Իրանի կողմից համալիրի մոտ արձակված հրթիռների հետևանքով, դեսպանատան անձնակազմից ոչ ոք չի տուժել․ հայտնել է ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին «X» սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Ynet պորտալը հաղորդել էր, որ ԱՄՆ դեսպանության Թել Ավիվի բաժանմունքի մոտակայքում հրթիռ էր ընկել։

«Մեր դեսպանատունը Իսրայելում և հյուպատոսարանը պաշտոնապես փակ կմնան այսօր՝ ապաստարաններում մնալու անհրաժեշտության պահպանման պատճառով։ Թել Ավիվում դեսպանության բաժանմունքի մոտակայքում իրանական հրթիռային հարվածների հետևանքով կան որոշ աննշան վնասներ, սակայն ամերիկյան անձնակազմի շրջանում տուժածներ չկան», – գրել է դեսպանը։

Ռազմագերիներ