19 Հուլ
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
23.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ալիքային ազդեցությունն արդեն զգացվում է ամբողջ տարածաշրջանում․ bne Intellinnews

Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ալիքային ազդեցությունն արդեն զգացվում է ամբողջ տարածաշրջանում․ bne Intellinnews

Աշխարհաքաղաքականությունը Կովկասում արդեն անկայուն էր մինչև շաբաթվա վերջին Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկումը։ Այժմ այն ավելի է խճճվել և սպառնում է ավելի անկայունացնել տարածաշրջանը. գրել է bne Intellinnews-ը։

Ինչպես նշվել է, Իրանի միջուկային և ռազմական ենթակառուցվածքների վրա Իսրայելի կողմից հունիսի 13-ին հասցված ավիահարվածները Մերձավոր Արևելքում երկար ժամանակ թրծված լարվածությունը վերածել են բաց հակամարտության։ Մինչ անմիջական հետևանքները դրսևորվում են Իրանում և Իսրայելում, դրանց ալիքային ազդեցությունն արդեն զգացվում է ամբողջ տարածաշրջանում՝ այդ թվում՝ Ադրբեջանում։
Չնայած Ադրբեջանը հակամարտության անմիջական կողմ չէ, նրա ռազմավարական դիրքը և բարդ արտաքին հարաբերությունները նշանակում են, որ հետևանքները կարող են զգալի լինել։

Իսրայելն, ըստ տեղեկությունների, հարվածել է Իրանի զգայուն օբյեկտներին, այդ թվում՝ Նաթանզի միջուկային օբյեկտին, և սպանվել են բարձրաստիճան անձինք, ինչպիսին է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին: Իրանը հակադարձել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով, որոնք թիրախավորել են Իսրայելի տարբեր քաղաքներ, մինչդեռ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպառնացել է «խիստ պատժով»: Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումն այժմ սպառնում է անկայունացնել ամբողջ տարածաշրջանը, և Իրանի կողմից տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա հարձակումը կարող է ԱՄՆ-ին ներքաշել սրվող պատերազմի մեջ։

Ադրբեջանի համար էներգիայի արտահանումը հիմնական մտահոգությունն է: Եթե տարածաշրջանային ենթակառուցվածքները վնասվեն, Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական գազից կարող է աճել՝ բարձրացնելով Բաքվի աշխարհաքաղաքական լծակները:

Բարդության մեկ այլ շերտ բխում է Ադրբեջանի էթնիկ և մշակութային կապերից Իրանի հետ, որտեղ բնակվում է շատ մեծ թվով ադրբեջանական էթնիկ փոքրամասնություն:
Տարածաշրջանային վերադասավորումն արդեն վերաձևավորում է դիվանագիտությունը:
Ադրբեջանի հետ երկու պատերազմներից հետո Հայաստանն արդեն դժվարին վիճակում էր՝ հրաժարվելով Ռուսաստանից՝ անվտանգության ոլորտում իր ավանդական դաշնակցից։ Երևանը դեռևս վերակառուցում է իր անվտանգության հարաբերությունները և շրջվել է դեպի Եվրոպա, ուստի՝ Թեհրանի հետ նրա բարեկամությունը հանկարծակի դարձել է խնդիր, քանի որ այն բախվում է դեռևս ագրեսիվ Ադրբեջանի հետ։

ResPlatforma-ի հիմնադիր և քաղաքական մեկնաբան Էլման Ֆաթթահը սրացումը վերագրում է ձախողված ղեկավարությանը: «Վարչապետ Նեթանյահուն երկխոսությունը մղել է երկրորդ պլան, մինչդեռ Իրանը խաղաղության առաջարկները փոխարինել է պայքարի հռետորաբանությամբ», – նշել է նա՝ հավելելոց, որ «խաղաղությունն այս տարածաշրջանի համար շքեղություն չէ, այլ՝ կյանքի իրավունք»։

Ռազմագերիներ