
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել իր միջնորդական ծառայություններն իրանա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում․ Պեսկով
Իրանի հասարակությունը մեծ համախմբվածություն է ցուցաբերում Իսրայելի հարձակումների ֆոնին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունը, թե Իրանի վրա հարձակումը, ենթադրաբար, կարող է հանգեցնել իշխանափոխության հանրապետությունում։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր միջնորդական ծառայություններն իրանա–իսրայելական հակամարտության կարգավորման գործում։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարը նախկինում բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Իրանի ուրանը Ռուսաստանում պահելու առաջարկը «մնում է սեղանին», սակայն իրավիճակը ավելի է բարդացել ռազմական գործողությունների սկսվելուց հետո։