04 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է միջնորդ դառնալ Թեհրանի և Թել Ավիվի միջև. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է միջնորդ դառնալ Թեհրանի և Թել Ավիվի միջև. Պեսկով

Ռուսաստանը առաջվա պես պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը պահպանում է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու իր պատրաստակամությունը», –ասել է Պեսկովը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Իսրայելի կողմից իրականացվող գործողությունն իբր կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, Պեսկովն ասել է.

«Իհարկե, մենք տեսել, լսել և կարդացել ենք այդ հայտարարությունը։ Սա մեկ։ Դուք գիտեք, որ մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են տարածաշրջանում լարվածության այսքան վտանգավոր սրման»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026