17 Հնս
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
19.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը կընդլայնի Իրանի դեմ իր ռազմական արշավը․ Թրամփ

Իսրայելը կընդլայնի Իրանի դեմ իր ռազմական արշավը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի։ Նրա խոսքով՝ Իսրայելը կընդլայնի Իրանի դեմ իր ռազմական արշավը։ «Դուք դրա մասին կիմանաք երկու օրից», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ ցանկանում է, որ Իրանի իշխանությունները լքեն Թեհրանը՝ խաղաղ բնակիչների անվտանգության համար։ Ըստ Թրամփի՝ Իրանը շատ մոտ է միջուկային զենք ստանալուն։ Թրամփը նաև անդրադարձել է Ֆրասիայի ղեկավար Էմանուել Մակրոնի նկատառմանը, թե ԱՄՆ նախագահը լքել եմ G7 գագաթնաժողովը և գնացել Վաշինգտոն՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հասնելու համար։

  «Սա ճիշտ չէ և որևէ կապ չունի հրադադարի հասնելու հետ։ Խնդիրն ավելի լուրջ է։ Էմանուելը միշտ սխալ է հասկանում հարցերը։ Ես չգիտեմ՝ նա դա անում է դիտավորյա՞լ, թե՞ ոչ», – նշել է Թրամփը։ 

Ռազմագերիներ