18 Հնս
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը կորցրել է իր սահմանն իշխանությունը չարաշահելու հարցում․ Զատուլին

Փաշինյանը կորցրել է իր սահմանն իշխանությունը չարաշահելու հարցում․ Զատուլին

Սամվել Կարապետյանը Ռուսաստանում հայկական բիզնեսի և Սփյուռքի առավել ակնառու ներկայացուցիչների թվին է պատկանում. Rusarminfo-ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե այդ ի՞նչ պետք է նա արած լիներ, որ ՀՀ ղեկավարությունը որոշեր ոտնձգություն անել նրա ազատության նկատմամբ», – նշել է Զատուլինը՝ հավելելով, որ սա ոչ այլ ինչ է, քան՝ ՌԴ-ում հայկական Սփյուռքը կամ նույնիսկ ռուսական իշխանություններին շանտաժի ենթարկելու փորձ։ Պատգամավորը հավելել է, որ Փաշինյանը կորցրել է իր սահմանն իշխանությունը չարաշահելու հարցում, ինչի մասին է վկայում նաև Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ցանկությունը։ «Փաշինյանը նախկինում ևս նկատվել է իր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական հայտարարություններով», – նշել է Զատուլինն՝ ընդգծելով, որ հենց Փաշինյանի օրոք է, որ ՀՀ-ն իր անկախության ժամանակահատվածում ամենաշատ վնասն է կրել։

Ռազմագերիներ