
Միջուկային հարցը պետք է լուծվի բանակցությունների, ոչ թե հակամարտության միջոցով․ Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Թրամփին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բանակցել Իրանի հետ՝ պատերազմի գնալու փոխարեն․ այս մասին Սթարմերը պատմել է Bloomberg-ին։
«Միջուկային հարցը պետք է լուծվի, բայց ավելի լավ է այն լուծել բանակցությունների միջոցով, քան հակամարտության, ուստի մեր հստակ նպատակն այստեղ լարվածության նվազեցումն է», – ասել է Սթարմերը։
«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Իմ կարծիքով, սա այս խնդիրը լուծելու ճանապարհն է», – ավելացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։