19 Հնս
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի ռազմական թիրախներին և արդյունաբերական կենտրոններին նոր հարվածներ են հասցվել. ԻՀՊԿ

Իսրայելի ռազմական թիրախներին և արդյունաբերական կենտրոններին նոր հարվածներ են հասցվել. ԻՀՊԿ

Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող «ռազմական թիրախներին» և «ռազմական արդյունաբերության հետ կապված արդյունաբերական կենտրոններին»․  ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։

«Իսրայելի Հայֆա և Թել Ավիվ քաղաքներում տեղակայված ռազմական արդյունաբերության օբյեկտների և արդյունաբերական կենտրոնների ուղղությամբ, հրթիռների և ԱԹՍ-ների ներգրավմամբ, կոմբինացված հարվածների նոր ալիք է սկսվել», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայֆայում և Թել Ավիվում Իսրայելի հակահրթիռային համալիրները խոցելու նպատակով հասցվող հարվածների նոր ալիքի ընթացքում ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է օգտագործվել: ԻՀՊԿ-ն նաև ընդգծում է, որ մտադիր է ընդլայնել Իսրայելի ռազմական թիրախների և ռազմական արդյունաբերության դեմ հրթիռային գործողությունները:

Ռազմագերիներ