
Առաջիկա շաբաթներին Թրամփը որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ուղղակի գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում. այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հենց ինքը՝ նախագահ Թրամփն է ուղղակիորեն փոխանցել իրեն այս հաղորդագրությունը.
«Հիմնվելով այն փաստի վրա, որ մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների մեծ հավանականություն կա, որը կարող է տեղի ունենալ կամ չլինել, ես որոշում կկայացնեմ՝ գնա՞լ այս քայլին, թե՞ ոչ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», – մեջբերել է Թրամփի խոսքերը Լևիթը: