
Պեսկովը խոսել է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի դերի և Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
Մոսկվան ափսոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հաջորդ նիստին անձամբ չմասնակցելու որոշման համար․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, կարևոր անդամ», – լրագրողներին ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Նա նաև անդրադարձել է ՀՀ-ում ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։ Պեսկովի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում, ՌԴ-ն պատրաստ կլինի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել գործարարին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվում է հունիսի 18-ից 21-ը, այս տարվա հիմնական թեման ընդհանուր արժեքներն են՝ որպես բազմաբևեռ աշխարհում աճի հիմք։