
Իրանա–իսրայելական հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի. Փեզեշքիան
Իրանա-իսրայելական հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին երաշխիքներ են պետք, որ Իսրայելն այլևս արկածախնդրության չի դիմի. Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և հանգստության, բայց ներկայիս պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքները, որ սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրություններն ընդմիշտ կդադարեն», – գրել է Փեզեշքիանը X սոցցանցի իր էջում։