22 Հնս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
15.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա    

ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա   

ԱՄՆ-ն ուղիղ հարվածներն է հասցրել Իրանի միջուկային կարևոր երեք թիրախներին։

«Մենք ավարտեցինք մեր շատ հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային կայանների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա։ Բոլոր ինքնաթիռներն այժմ դուրս են Իրանի օդային տարածքից։ Հիմնական թիրախի`  Ֆորդոյի, վրա նետվել է ամբողջ ծավալով բեռնված ռումբ։ Բոլոր ինքնաթիռներն անվտանգ վերադարձի ճանապարհին են։ Շնորհավորում եմ  ամերիկացի մեր մեծ զինվորներին։ Աշխարհում չկա բանակ, որ ունակ լիներ այս գործողությունն իրականացնելու։  Հիմա արդեն խաղաղության ժամանակն է»,-գրել է նա։

Թրամփի խոսքով` Իսրայելն այժմ ավելի պաշտպանված է։ ԱՄՆ նախագահն անձամբ է հետևել Իրանին հարվածներ հասցնելու գործողությանը։

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հարվածները, սակայն նշել, որ դա սպասելի էր, ուստի նախապես էվակուացիա էին իրականացրել, իսկ Թրամփի հայտարարած թիրախներում անդառնալի վնաս չի հասցվել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող անել այն, ինչ ԱՄՆ-ն արեց Իրանի միջուկային օբյեկտների հետ:

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ Իրանին հարվածելուց հետո. հայտնել է Սպիտակ տունը։

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թրամփի խիզախ քայլը կփոխի պատմությունը։ Նրա կարծիքով` ԱՄՆ այս որոշումը կարող է Մերձավոր Արեւելքը հասցնել բարգավաճման։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումները Իրանի վրա ուղղակի սպառնալիք են խաղաղության և անվտանգության համար։

Ռազմագերիներ