22 Հնս
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
18.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի միջուկային ծրագիրը լիովին ոչնչացվել է. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ

Իրանի միջուկային ծրագիրը լիովին ոչնչացվել է. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարողացել է ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը՝ ընդգծելով, որ ամերիկյան բանակը հարվածել է բացառապես միջուկային օբյեկտներին:

«Սա անհավանական և ապշեցուցիչ հաջողություն էր. մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ծրագիրը», – ասել է նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում:

Հեգսեթի խոսքով՝ գործողությունը նախապատրաստվել էր նախօրոք՝ խստագույն գաղտնիության պայմաններում:

Նա նաև ընգծել է, որ հակահարված հասցնելու ցանկացած փորձը կհանգեցնի ավելի ծանր հետևանքների Իրանի համար:

Ռազմագերիներ