
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչության, զանգվածային անկարգություն հոդվածներով․ այս մասին հայտնել է Սրբազանի փաստաբաններից Սերգեյ Հարությունյանը։
Նշենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ինչպես Բագրատ Սրբազանի կեցավայրում, այնպես էլ «Սրբազան պայքարի» աջակիցների ու ընդդիմադիր գործիչների բնակարաններում։
Խուզարկություններ են իրականացվել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի, Արցախի ԱԺ պատգամավորների և մի շարք այլ քաղաքական և հասարակական գործիչների տներում։
Նախնական տվյալներով՝ երկու տասնյակից ավել քաղաքացիներ են բերման ենթարկվել։