25 Հնս
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շատ անհրաժեշտ է մթնոլորտի կայունության և տարածաշրջանում անվտանգության համար․ Պեսկով

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շատ անհրաժեշտ է մթնոլորտի կայունության և տարածաշրջանում անվտանգության համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն։

«Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են խաղաղության շուրջ պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելուն: Եվ մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է մթնոլորտի կայունության և տարածաշրջանում անվտանգության համար», – լրագրողներին հայտնել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, եթե դրա պահանջարկը լինի, պատրաստ է «անել հնարավոր ամեն ինչ՝ այս գործընթացը հեշտացնելու համար»։

Ռազմագերիներ