27 Հնս
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
11.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը մտադրված էր սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին

Իսրայելը մտադրված էր սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին

Իսրայելը մտադրություն ուներ վերացնելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, սակայն նման հնարավորություն չի ընձեռվել. հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Եթե նա մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք», – ասել է Կացը՝ հավելելով. «Մենք ուզում էինք վերացնել Խամենեիին, սակայն չկար դա անելու հնարավորություն»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք Իսրայելը նման գործողության համար ստացե՞լ Միացյալ Նահանգների համաձայնությունը, Կացը պատասխանել է. «Մեզ պետք չէ նման բաների համար թույլտվություն ստանալ»։

Ռազմագերիներ