27 Հնս
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
11.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Ալիևին ուսումնասիրել ադրբեջանական կողմից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին տեղեկությունները

Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Ալիևին ուսումնասիրել ադրբեջանական կողմից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին տեղեկությունները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսով խոսել է Իլհամ Ալիևի հետ. փոխանցում է IRNA գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի՝ ադրբեջանական կողմից թռիչքների մասին հաղորդագրություններին:

Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգությանը վերաբերող բոլոր ասպեկտներին՝ ընդգծելով ստացված տեղեկատվությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը։

«Իրանը միշտ հավատարիմ է եղել բարիդրացիական քաղաքականությանը և կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը», – ասել է նա։

Իր հերթին Ալիևը բացառել է, որ Ադրբեջանի օդային տարածքն Իրանի վրա հարձակման համար օգտագործելու հնարավորությունը:

Ռազմագերիներ