
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Հունիսի 18-ին Փաշինյանի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Պարտականույթունները ժամանակավորապես կատարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: