
Իրանը մտադիր է ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի
Իրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից՝ Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պաշտոնապես խնդրում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ճանաչել ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին որպես ագրեսիայի նախաձեռնողներ», – նշվում է նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։
Արաղչիի խոսքով՝ սա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ փոխհատուցում վճարեն»։