30 Հնս
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ին անդամակցությունը ՀՀ-ին օգուտներ է բերում․ Պեսկով   

ՀԱՊԿ-ին անդամակցությունը ՀՀ-ին օգուտներ է բերում․ Պեսկով  

Ռուսական կողմը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և մնում է դրա անդամ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի որոշումն ինքնիշխան է», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ՝ Մոսկվան ելնում է այն փաստից, որ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, նշել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլը կհետևի Երևանի հետագա որոշումներին։ Պեսկովը նշել է, որ կազմակերպությունից դուրս գալը կամ դրան մասնակցելը Երևանի ինքնիշխան որոշումն է, բայց ՀԱՊԿ-ին անդամակցությունը նրա համար օգտակար է։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։

Ռազմագերիներ