01 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ, Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Այսօր Բաքվում խուզարկություններ են տեղի ունեցել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ձերբակալվել են գրասենյակի երկու աշխատակիցներ՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և տնօրեն Իգոր Կարտավիխը։

«Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ, որոնցից այս տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ոչ մի պահանջ չեն ունեցել, ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը», – նշել են գերատեսչությունում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ