02 Հուլ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը

Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա նիստի ընթացքում փաստաբան Աբրահամ Բերմանը նշել է, որ հունիսի 23-ին դատական կոլեգիան իր և պաշտպանյալի համար պայմաններ է ստեղծել արձանագրությանը ծանոթանալու համար, և իրենք ծանոթացել են փետրվարի 13-ին և 17-ին անցկացված դատական նիստերի արձանագրություններին: Այժմ նրանք ցանկանում են ծանոթանալ դատարանի նախապատրաստական նիստում ընդունված և արձանագրությունում արտացոլված որոշմանը: Պաշտպանական կողմը նաև խնդրել է տրամադրել քաղվածքներ այդ ամսաթվերի նիստերին ներկայացված միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներից:

Նախագահող դատավորը նշել է, որ Բերմանի և Վարդանյանի համար կստեղծվեն նույն պայմանները, ինչ և նախկինում:

Այնուհետև ցուցմունքներ են տվել 2020 թվականի պատերազմի ժամանակ այսպես կոչված «տուժածները»։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 8-ին:

 

Ռազմագերիներ