
Թրամփն ինձ խնդրեց դադարեցնել Մակրոնի կնոջ մասին հետաքննությունը. ամերիկացի լրագրող
Ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը հայտարարել է, թե երկրի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն խնդրել է դադարեցնել Մակրոնի կնոջ նկատմամբ հետաքննությունը: Ամերիկացի լրագրողը մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ իր զրույցի մասին:
Ավելի վաղ Օուենսը պնդում էր, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, անցյալում տղամարդ է եղել։ Լրագրողի խոսքով՝ Թրամփն անձամբ իրեն խնդրել է չզարգացնել այս թեման՝ Փարիզի հետ հարաբերությունները չբարդացնելու համար։
Լրագրողն իր Յութուբյան ալիքում նշել է, որ Մակրոնը Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Թրամփին խնդրել է ազդել լրագրողի վրա: Կարճ ժամանակ անց ամերիկացի առաջնորդը զանգահարել է Օուենսին։
«Ես մոտիկից տեսա Բրիջիտին, մենք ընթրեցինք Էյֆելյան աշտարակի մոտ. նա կնոջ տեսք ունի»,- ասել է Թրամփը՝ փորձելով համոզել դադարեցնել հետաքննությունը, սակայն Օուենսը պնդել է իր տարբերակի վրա՝ ասելով, որ տիկին Մակրոնը խորհրդակցել է սեռի փոփոխության մասնագետի հետ:
Ի պատասխան՝ Թրամփն առաջարկել է գործարք. եթե հրաժարվի այդ ամենից, ինքը կկազմակերպի վճարովի հարցազրույց նրա համար։ «Ինչպես երևում է՝ իմ հեղինակությունը բարձր է, քանի որ նախագահն ինքն է ինձանից բարեհաճություն խնդրում»,- մեկնաբանել է լրագրողը։
Դեռևս հայտնի չէ՝ համաձայնության հասե՞լ են, թե՞ ոչ, սակայն պատմությունը կրկին ուշադրություն կենտրոնում է։