03 Հուլ
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան ու Ֆրանսիան համատեղ միջուկային նախագիծ են սկսել

Թուրքիան ու Ֆրանսիան համատեղ միջուկային նախագիծ են սկսել

Թուրքական «ThorAtom» և ֆրանսիական «NAAREA» ընկերությունները սկսել են համատեղ նախագիծ՝ հալված աղի տեխնոլոգիայի հիման վրա փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մշակելու համար․ գրում է Ermenihaber-ը։

Նոր սերնդի այդ ռեակտորները կկիրառվեն ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիայի արտադրության համար։

Ընկերությունների միջև ստորագրված համաձայնագիրը հրապարակվել է Անկարայում անցկացված 11-րդ միջուկային էլեկտրակայանների գագաթնաժողովում, որը կազմակերպվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ։

Նշվում է, որ «ThorAtom»-ն առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:

 

Ռազմագերիներ