
Թուրքիան ակնկալում է այնպիսի համաձայնագիր, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան
Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը «կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները». հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օկուպացված Արցախում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համերաշխությունը օրինակելի է, և կարևոր է ընդլայնել և պահպանել երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցությունների ընթացքին, և որ սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները», – ասվում է հայտարարության մեջ։