09 Հուլ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
19.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առաջացած հակասությունների և կապ է պահպանում ԵԱՀԿ մասնակից պետությունների հետ․ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Կատյա Անդրուշը։

«ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին։ Մենք կապեր ենք պահպանում ԵԱՀԿ տարածաշրջանի պետությունների հետ՝  օգնելու համար նրանց կատարել կրոնի կամ համոզմունքի ազատությունը և այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դրանց թվում՝ խոսքի ազատությունը հարգելու իրենց պարտավորությունները, որոնք կազմում են բոլոր ժողովրդավարական պետությունների հիմքը»,- նշել է գրասենյակի ներկայացուցիչը։

Ռազմագերիներ