14 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ԵՄ-ն բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը. նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ողջունեցին Հայաստանի բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Ըստ հաղորդագրության՝ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով:

Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև շնորհակալություն հայտնեցին Հայաստանին սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:

Ավելի ուշ Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր համոզմամբ՝ Հայաստանը դերակատարություն կունենա Եվրոպայի ապագայում.

«Մենք գիտենք, որ ձեր հիասքանչ երկիրը կարող է և պիտի դերակատարության ունենա Եվրոպայի ապագայում. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը էական պահ է, որը կարող է վերջ դնել տասնամյակների թշնամանքին, և հույս ունեմ, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ: Եվրամիությունը կշարունակի աջակցել ձեզ այս ճանապարհին», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

 

Ռազմագերիներ