
Կա հավանականություն, որ Վրաստանը կներքաշվի պատերազմի մեջ. Կոբախիձե
Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է. նշվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որը կարդացել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խոր վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ «Համաշխարհային պատերազմի կուսակցությունն» անում է ամեն ինչ՝ ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ Եվրոպայի վրա բարդելու համար. այդպիսով նրանք փորձելում են երկու նպատակի՝ միաժամանակ ոչնչացնել և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը։ Այս առումով, Վրաստանում երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտությունը նույնքան արդիական է, որքան պատերազմի ժամանակ։ Ավելին՝ գուցե այս հարցը հիմա ավելի հիմնարար է «համաշխարհային պատերազմի կուսակցության» համար», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ԵՄ կառույցներն ու առանձին բյուրոկրատներն օգտագործվում են Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար։
Վարչապետի ընթերցած հայտարարության համաձայն՝ Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ ներքաշել ցանկացողները կարծում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի վերացումը կհանգեցնի հասարակական տրամադրությունների փոփոխության, և այդ գործընթացը կավարտվի կառավարության տապալմամբ: