02 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան առաջարկել է ռուսական կողմին հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ. Զելենսկի

Ուկրաինան առաջարկել է ռուսական կողմին հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ. Զելենսկի

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել ռուսական կողմի ներկայացուցիչների հետ. հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ուկրաինական կողմը շարունակում է կատարել Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ռուսական կողմի հետ փոխանակման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. մենք շարունակում ենք իրականացնել Ստամբուլում կայացած վերջին հանդիպման պայմանավորվածությունները: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը նաև հայտնել է, որ առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել ռուսական կողմի հետ: Բանակցային դինամիկան պետք է մեծացվի: Պետք է ամեն ինչ արվի՝ հրադադարի հասնելու համար, իսկ ռուսական կողմը պետք է դադարի խուսափել որոշումներ կայացնելուց», – հայտարարել է նա տեսաուղերձի ընթացքում:

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է նախագահների մակարդակով հանդիպում անցկացնել:

Ռազմագերիներ