20 Հուլ
2025
32.4° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին. հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին. Իրանի ներկայացուցիչը իր ղեկավարության հանձնարարությամբ փոխանցել է Իրանի գնահատականը Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – ասել է նա։

Ռուսական կողմը կրկին կողմ է արտահայտվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և միջուկային ծրագրին վերաբերող հարցերի քաղաքական կարգավորմանը։

Ռազմագերիներ