26 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ձախողել է Լեռնային Ղարաբաղում։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, որոնք օժտված են Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մանդատով։ Փարիզը և Վաշինգտոնը ռազմական հատուկ գործողության մեկնարկի պահից դադարեցին համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափի շրջանակում։

«Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկ երբ նրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին փոխգործակցել Ռուսաստանի հետ, այն ընդհանրապես կորցրեց իր իմաստը», – նշել է ՌԴ արտգործնախարարը։

Ռազմագերիներ