04 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի արտգործնախարարն ու նախագահը՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրի մասին

Իրանի արտգործնախարարն ու նախագահը՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրի մասին

Միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին», որը կանցնի Հայաստանի տարածքով՝ այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո․ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նա շեշտել է, որ այնուամենայնիվ, ինչպես Արտգործնախարարության հայտարարության մեջ է ասված, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է:

Արաղչին ասել է, որ այդ մասին մշտապես խոսել են և խոսելու են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։

Նա ավելացրել է, որ Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում նույնպես հստակ է՝ պաշտպանում են բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, չեն ընդունում միջազգային սահմանների փոփոխություն։

Արաղչին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված է զրույց նաև Փաշինյանի հետ: Հաջորդ շաբաթ Իրան է այցելելու ՀՀ փոխարտգործնախարարը:

Ռազմագերիներ