11 Օգս
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել է Մասուդ Փեզեշքիանի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել է Մասուդ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. հայտնում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետն Իրանի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

«Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ