
Իրանի փոխնախագահը որոշակի պայմաններում հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը, եթե դրա համար «հարմար պայմաններ» ստեղծվեն․ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«Մենք ԱՄՆ-ին հայտարարել ենք վստահության ամրապնդման պատրաստակամության մասին. նրանք առժամանակ հապաղելով՝ հիմա պատրաստ են բանակցել հավասարակշռված պայմաններով։ Եթե պայմանները հարմար լինեն, հնարավոր կլինի ուղիղ բանակցություններ վարել», – ասել է Արեֆը։