13 Օգս
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հետ կանոնավոր շփումներում միշտ մեծ նշանակություն է տրվում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հարցերին․ ՌԴ ԱԳՆ

Իրանի հետ կանոնավոր շփումներում միշտ մեծ նշանակություն է տրվում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հարցերին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ է տեսնում Իրանի ներկայացուցիչների հայտարարություններում՝ Վաշինգտոնում վերջերս կայացած Ալիև-Փաշինյան-Թրամփ հանդիպման վերաբերյալ․ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Մոսկվան ուշադիր ուսումնասիրել և ծանոթացել է Իրանի Արտաքին գործերի նախարարության ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ», – նշել է Ֆադեևը՝ պատասխանելով Իրանի արձագանքի և տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով վերջինիս գործողությունների մասին հարցին՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա։

Նրա խոսքով՝ իրանցի գործընկերների հետ կանոնավոր շփումներում միշտ մեծ նշանակություն է տրվում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հարցերին։ Նրանք նույնպես գիտեն դա, և երկու գերատեսչությունների միջև սերտ համակարգումը շարունակվում է։

«Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների հետագա իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների աջակցությամբ։ Երրորդ կողմի խաղացողների ներգրավումը պետք է միայն նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը, բայց չստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր», – կրկին նշել է Ֆադեևը։

Ռազմագերիներ