25 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն առաջարկում է իշխանափոխություն անել, բայց կալանավորում է հեղափոխության կոչ անողներին. Խոսրով Հարությունյան

Փաշինյանն առաջարկում է իշխանափոխություն անել, բայց կալանավորում է հեղափոխության կոչ անողներին. Խոսրով Հարությունյան

Մենք տեսնում ենք տրոհված, բզկտված, միմյանց հանդեպ չգիտես ինչ հիմնավորմամբ պահանջներ ներկայացնող, միմյանց կոկորդ կրծող ընդդիմություն. ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Փաշինյանը հայտարարում է, թե ինքը միակ ու անկրկնելի ղեկավարն է, որը ժողովրդին կոչ է անում հեղափոխություն անել, եթե  կոնցեպտուալ առումով համաձայն չեն նրա արտաքին քաղաքական մոտեցումների` մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցմանը:  Ինձ մոտ հարց է առաջանում՝ մեր բանտարկյալները, օրինակ՝ Ռուբեն Հակոբյանը, ինչո՞ւ է հայտնվել ճաղերի հետևում, որովհետև նա կոչ է անում հեղափոխությա՞ն, չէ՞ որ հեղափոխության արդյունքում պետք է լինի իշխանափոխություն։  Ասում է՝ պատմության մեջ դուք չեք գտնի մի ղեկավարի, որ  ձեզ կասի կոչ եմ անում իշխանափոխության,  բայց ով այդպիսի քայլեր կատարի, իրեն կնստացնեն»,- ասում  է Հարությունյանը։

ՀՀ նախկին վարչապետի խոսքով` 2021 թվականի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված քայլերն ու իրականությունը բացարձակապես իրար հետ կապ չունեն:

«Արձանագրենք, որ Փաշինյան,ը իր խոսքով, ՀՀ այն միակ ղեկավարն է, ում կարծիքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունքները պետք է բավարարեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ժողովրդի պահանջներն ու ցանկությունները։ Սակայն մենք այսօր որևէ բան այդ առումով չենք տեսնում»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը պետության ծննդյան վկայականն է: Այն հնարավոր չէ մոռանալ կամ չեղարկել:  Իսկ Ղարաբաղյան շարժումը իշխանությունները դիտարկում են որպես  տարածքային պահանջ Ադրբեջանի հանդեպ։ Այդպես էլ կարծում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռազմագերիներ