26 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը մեզ զենք է առաջարկել` Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար․ Կալաձե

Արևմուտքը մեզ զենք է առաջարկել` Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար․ Կալաձե

Արևմտյան երկրների ներկայացուցիչները առաջարկել են Վրաստանի իշխանություններին զենք մատակարարել, եթե նրանք բացեն «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ․ լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Եղել են ուղղակի սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանքներ, որպեսզի երկրում բացվի «երկրորդ ճակատ»։ Նրանք խոստացել են օգնել բոլորին, կապահովեն համապատասխան ռազմական տեխնիկա և այլն», – ասել է Կալաձեն։

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, իշխանությունները պատրաստ են բացահայտել բանակցությունների մանրամասները, եթե անհրաժեշտ լինի ապացույցներ ներկայացնել։

«Այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով, ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա», – եզրափակել է նա։

Ռազմագերիներ