01 Սեպ
2025
34° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ադրբեջանական հարաբերությունների ակտիվության ֆոնին Թրամփը լռում է Վրաստանի մասին․ Վրաստանի նախագահ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ակտիվության ֆոնին Թրամփը լռում է Վրաստանի մասին․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահը պաշտոնապես նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, արտահայտելով խորը հարգանք ԱՄՆ ընտրված առաջնորդի հանդեպ և հույս հայտնելով, որ նրա նախագահությունը կնպաստի Միացյալ Նահանգների ու ամբողջ աշխարհի խաղաղությանը և բարեկեցությանը. գրում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նամակում նշվում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերանայումն ու ռազմավարական գործընկերության վերականգնումը «մաքուր թերթից»։

Նախագահը հիշեցրել է, որ Ջո Բայդենի վարչակազմը չեղյալ է հայտարարել այդ ռազմավարական գործընկերությունը դեռ նրա պաշտոնավարումից առաջ՝ ըստ նրա, վարելով անարդար և ագրեսիվ քաղաքականություն մի շարք ինքնիշխան երկրների նկատմամբ։

Նամակում Վրաստանի ղեկավարն անդրադառնում ԱՄՆ վարչակազմի ուշադրության բացակայությանը Վրաստանի նկատմամբ, այն անվանելով «Deep State»-ի ազդեցության հետևանք, որը, նրա խոսքով, փորձ է անում շարունակել երկրի խառնաշփոթ ստեղծելու փորձերը՝ օգտագործելով USAID, NED և այլ կազմակերպություններ։ Նա նաև նշում է, որ վերջին չորս տարում երկրում չորս «հեղափոխական փորձերը» կանխվել են ժողովրդի միասնության և իմաստության շնորհիվ։

Նամակում շեշտվում է, որ Թրամփի վարչակազմը հաստատել է լավ հարաբերություններ Վրաստանի հարևան երկրների հետ՝ աջակցելով Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և ակտիվ համագործակցելով Թուրքիայի իշխանությունների հետ, սակայն Վրաստանի հարցում լռությունը մտահոգում է հասարակությանը։

«Վրաց հասարակությունը մտահոգված է Վրաստանում պատերազմի և անկարգությունների վրա հիմնված «Deep State»-ի գերիշխանությամբ, որին, ցավոք, Ձեր վարչակազմը պասիվորեն է հետևում», – նշվում է նամակում:

 

Ռազմագերիներ