24 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վեոլիա ջրից» բողոքներն ավելացել են․ Գարեգին Բաղրամյան

«Վեոլիա ջրից» բողոքներն ավելացել են․ Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին
Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Վեոլիա ջուր» ընկերությունից արձանագրվող բողոքներին։

«Պարբերաբար բողոքներ ենք ստանում «Վեոլիա ջրից» և հասկանում, որ
դրանք ավելանում են հատկապես ամռան ամիսներին։ Մենք արձանագրում ենք՝ կան խնդիրներ
և մենք ունենք դրանք վերահսկող մեխանիզմներ։ Դրանց առաջացման պատճառը համակարգում
ներդրումային միջավայրի սղությունն է»,-ասել է Բաղրամյանը։

Նա նշել է, որ համակարգում մեծ ներդրումների կարիք կա։

Հիշեցնենք, որ այս օրերին արձանագրված օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում՝
Երևանում և մարզերում ջրանջատումների մասին տեղեկություններն ավելացել են։ Այսօր ընկերության
կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ ջրանջատումներ են Երևանի Դավթաշեն, Արաբկիր,
Նորք Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջանների տարբեր հատվածներում, ինչպես
նաև Ապարան, Գորիս, Վայք քաղաքներում։