04 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի դաշնակիցներն անվտանգության երաշխիքներ են պահանջում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անկանխատեսելիության ֆոնին

Ուկրաինայի դաշնակիցներն անվտանգության երաշխիքներ են պահանջում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անկանխատեսելիության ֆոնին

Այսօր Փարիզում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ Եվրոպայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Կանադայի առաջնորդները հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու հնարավորությունը, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնության դեպքում տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Միաժամանակ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆը. գրում է Al Jazeera-ն:

Չնայած զինադադարի շուրջ բանակցությունները դեռևս առաջընթաց չունեն, այս ֆոնին անվտանգային երաշխիքների հարցը Կիևի համար դեռևս բաց է։ Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե որ երկրներն են պատրաստ են զորքեր տրամադրել Ուկրաինային՝ անվտանգության երաշխիքների համար և թե խոսքն ինչ թվաքանակի մասին է, որպեսզի ցանկացած պայմանավորվածություն պահպանվի։

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել, պատրաստ է արդյոք զորքեր ուղարկել, իսկ Ռուսաստանը դեմ է օտարերկրյա զորքերի տեղակայմանն Ուկրաինայում։ Սա ըստ Մոսկվայի, խոչընդոտում է բանակցություններին:

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ հանդիպմանը մասնակցած երկրների ղեկավարները հույս ունեն համոզել Թրամփին աջակցել իրենց ջանքերին և իրականացնել ամերիկյան ռազմական աջակցության խոստումը։

Հանդիպման նախօրեին Ուիտկոֆֆը հանդիպել է Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է, որ Ռուսաստանը իրավունք չունի որոշելու, Ուկրաինայում տեղակայվեն զորքեր, թե ոչ։

«Ինչու պետք է մեզ հետաքրքրի, թե Ռուսաստանը ինչ է մտածում Ուկրաինայում զորքերի տեղակայման մասին։ Ուկրաինան ինքնուրույն երկիր է: Եթե Ուկրաինան ուզում է ունենալ անվտանգության երաշխիքների ուժեր, դա իրենց որոշումն է։ Ոչ ոք ուրիշ իրավունք չունի դա որոշելու»,- ասել է Ռյուտեն:

Ռազմագերիներ