
Ձերբակալվել է Ղազախստանի արտգործնախարարը
Ղազախստանում ձերբակալվել են երկրի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն, գործարար Հաջի Հաջիևը և Ազգային անվտանգության կոմիտեի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ․ Orda.kz-ին տեղեկատվությունը հաստատել են իրավապահ մարմինների աղբյուրները:
Նուրտլեուն ձերբակալվել է իր տանը՝ Չինաստանից վերադառնալուց մեկ օր անց, որտեղ նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Հետաքննիչները խուզարկել են նախարարի և Հաջիևի տները: