
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Կառավարությանը
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է Կառավարությանը վստահություն հայտնելու դեմ. հայտնում է Franceinfo-ն:
Ընդհանուր առմամբ, Կառավարությանը վստահություն հայտնելու դեմ է քվեարկել 364 պատգամավոր, կողմ՝ 194-ը: Ֆրանսիայի սահմանադրության համաձայն՝ այժմ վարչապետ Ֆրանսուա Բայրուն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Էմանուել Մակրոնին:
Ավելի վաղ Բայրուն հայտարարել էր, որ Կառավարությունը պատրաստվում է դնել իր վստահության հարցը Ազգային ժողովում. որոշումը նա հիմնավորել էր տնտեսական ճգնաժամով, մասնավորապես՝ պետական պարտքի շարունակական աճով: