
Թրամփը դատապարտել է իսրայելական բանակի հարվածը Դոհային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ զրույցի ժամանակ խնդրել է նրան շարունակել միջնորդ լինել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցություններում. հայտնել է Կատարի առաջնորդի գրասենյակը։
«ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Կատարի ջանքերը հակամարտության կողմերի միջև միջնորդելու գործում և կոչ է արել էմիրին շարունակել մասնակցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցություններին», – ասվում է հեռախոսազրույցից հետո Կատարի էմիրի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Կատարի առաջնորդի հետ զրույցում ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ դատապարտում է էմիրության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը և աջակցություն է հայտնում Դոհային։