10 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանը ձգտում է միանալ ԵԱՏՄ-ին, և վերջերս դիվանագիտական կապ է հաստատել ՀՀ-ի հետ․ պակիստանցի պաշտոնյա

Պակիստանը ձգտում է միանալ ԵԱՏՄ-ին, և վերջերս դիվանագիտական կապ է հաստատել ՀՀ-ի հետ․ պակիստանցի պաշտոնյա

 Պակիստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում այս հարցի շուրջ. ТАСС-ին հայտարարել է Պակիստանի առևտրի փոխնախարար Նասիր Համիդը։

«Այս պահին մենք դեռևս բանակցություններ չենք վարում ԵԱՏՄ-ի հետ։ Սակայն մենք նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում և ուսումնասիրում ենք հնարավորությունները», – նշել է նա։

Այս համատեքստում՝ փոխնախարարն ընդգծել է, որ պակիստանյան կողմը «վերջերս դիվանագիտական կապ է հաստատել Հայաստանի հետ»։ «Այսպիսով՝ մենք դեռևս քննարկում ենք այս հարցը։ Եվ հենց որ որոշում կայացվի, մենք պատրաստ կլինենք ԵԱՏՄ-ի հետ մերձեցմանը», – հավելել է Համիդը։

Ռազմագերիներ