11 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

Վրաստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն․ հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով երկրի Պետական ​​անվտանգության ծառայությանը:

Ջուանշեր Բուրչուլաձեն մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման և կոռուպցիայի՝ պետական ​​միջոցների յուրացման համար: Նրան սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում:

Բուրչուլաձեն պաշտոնը զբաղեցրել է 2021-2024 թվականներին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ է: Վերջերս ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել են նրա ձերբակալության հնարավորության մասին:

Ռազմագերիներ