ABCMEDIA
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ ժամանած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ ժամանած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ
Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: 

Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, երեկ պատվիրակությունը
Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը
նրանց է ներկայացրել Լաչինի միջանցքի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ
կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են
սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։