06 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել պետական ​​հեղաշրջման փորձի մեղադրանքով

Բրազիլիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել պետական ​​հեղաշրջման փորձի մեղադրանքով

Բրազիլիայի Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին ​​հեղաշրջման փորձի մեղադրանքով. հայտնում է The Guardian-ը:

Բոլսոնարոյին մեղավոր ճանաչելու օգտին է քվեարկել Գերագույն դատարանի հինգ դատավորներից երեքը: Սսպասվում է, որ դատարանը առաջիկա օրերին կսահմանի պատիժը:

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերին՝ նախագահական ընտրություններում պարտությունից հետո, Բոլսոնարոն և իր կողմնակիցները հրահրեցին զանգվածային անկարգություններ. ցուցարարները ներխուժել էին նախագահական պալատ, խորհրդարանի և Գերագույն դատարանի շենքեր:

Ռազմագերիներ