16 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը կրկին չի հարվածի Կատարին, բայց հնարավոր է ՀԱՄԱՍ-ին հետապնդի այլ կերպ. Թրամփ

Իսրայելը կրկին չի հարվածի Կատարին, բայց հնարավոր է ՀԱՄԱՍ-ին հետապնդի այլ կերպ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը այլ հարվածներ չի հասցնի Կատարին՝ անցած շաբաթվա Դոհայի վրա կատարած հարձակումներից հետո, որի նպատակն էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բարձր դիրքի պաշտոնյաներին։

«Իսրայելը Կատարին այլևս չի հարվածի»,- օվալաձև սենյակում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Կատարը «համարվում է շատ լավ դաշնակից, և շատերը դա չեն գիտակցում, բայց Իսրայելը Կատարին չի հարվածի, հնարավոր է ՀԱՄԱՍ-ին հետապնդի այլ կերպ։

Պարզ չէ, թե նախագահը ինչ նկատի ուներ, սակայն այս մեկնաբանությունները հնարավոր գործողությունների դուռ են բացում Նեթանյահուի համար ՀԱՄԱՍ-ի դեմ՝ արաբական ծովափնյա երկրում։

Թրամփը նաև հերքել է Axios լրատվական կայքի հաղորդումը, որ Նեթանյահուն անձամբ տեղեկացրել է իրեն Դոհայում անցած շաբաթվա հարվածներից առաջ։ Թրամփն ասել է․ «Ոչ, չեն հայտնել։ Ես իմացա նույն ձևով, ինչպես և դուք»։

Հարձակումների հետևանքով Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը վարչակազմին հաղորդել են հարվածների մասին այն պահին, երբ հրթիռները արդեն օդում են եղել, և Թրամփը խոչընդոտելու հնարավորություն չի ունեցել

Դոհայում տեղի ունեցած արաբ-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները նախազգուշացրել են, որ Իսրայելի հարձակումները վտանգավոր հետևանքներ կունենան տարածաշրջանի համար և կոչ են արել համատեղ գործողությունների՝ կանխելու Իսրայելի փորձերը նոր իրականություն պարտադրելու Մերձավոր Արևելքում։

Քաթարի պաշտոնական լրատվական գործակալությունը հրապարակել է եզրափակիչ հայտարարությունը, որտեղ դատապարտել է Դոհայի վրա հարվածները և հայտնել լիակատար միասնություն Կատարի շուրջ:

Գագաթնաժողովը նշել է, որ Իսրայելի ագրեսիան «զրկում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկացած հնարավորությունից»։

Ռազմագերիներ