17 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չարլի Քըրքի ենթադրյալ սպանողի համար դատախազությունը մահապատիժ է պահանջում 

Չարլի Քըրքի ենթադրյալ սպանողի համար դատախազությունը մահապատիժ է պահանջում 

ԱՄՆ Յուտա նահանգի դատախազները հայտարարել են, որ մահապատիժ կպահանջեն Թայլեր Ռոբինսոնի համար, ով մեղադրվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության համար: Դատախազները նաև հրապարակել են նոր մանրամասներ՝ ներառյալ կասկածյալի հաղորդագրությունները, որտեղ նա իբր խոստովանել է հանցագործությունը. գրում է Reuters-ը:

22-ամյա Ռոբինսոնը, ըստ դատախազության իր ընկերոջը գրել է․ «Ես հոգնել էի նրա ատելությունից»։

Դատախազ Ջեֆրի Գրեյի գրասենյակը Ռոբինսոնին առաջադրել է յոթ մեղադրանք, ներառյալ՝ դիտավորությամբ սպանություն, ապացույցների ոչնչացում և վկաներին խոչընդոտելու փորձ։ Նրա դեմ հավաքված ապացույցները ներառում են նաև գրություն, որտեղ նա գրել է․ «Ես հնարավորություն ունեմ վերացնել Չարլի Քըրքին և դա անելու եմ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու մի շարք այլ քաղաքական գործիչներ նույնպես կոչ են արել կիրառել մահապատիժ։

Ռոբինսոնը դատարանի առջև առաջին անգամ կանգնել է տեսազանգի միջոցով։ Դատավորն արձանագրել է, որ նա չի կարող վճարել պաշտպանին, և նրան կտրամադրեն պետական փաստաբան։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է սեպտեմբերի 29-ին։
Ռոբինսոնը ներկայումս պահվում է առանց գրավի Վաշինգտոնի շրջանային բանտում՝ հատուկ վերահսկողության ներքո։

Ռազմագերիներ